Կենսաբանություն

    



Երիկամների կարուցվացքը եւ կարուցվացքը


Երիկամները լոբաձև են, նրանց երկարությունը 10-12 սմ է, իսկ լայնությունը՝ 5-6 սմ, զանգվածը ոչ ավելի, քան 200 գ։ Երիկամների ներս ընկած կողմից դուրս են գալիս միզածորանները, որոնք կոնքի խոռոչում մտնում են հաստ մկանապատերով օրգանի՝ մեջ


Արտազատական համակարգի օրգաններն են երիկամները , միզուկները ,միզածորանները,միզապարկը եվ միզուկը։ Երիկամները  զույգ օրգաններ են ՝ տեղակայված որովայնի խոռոչում ,ողնաշարի աջ եվ ձախ կողմերում ,գոտկատեղի մակարդակում ։ Աջ երիկամը կես ողի չափով ցածր է ձախից ։ Երիակմն  ունի դրսային ՝ կոր եվ միջային ՝ գոգ եզրեր։Միջային մասում գտնվում է երիկամի դրունքը , որով  անցնում են զարկերակը ,նյարդերը, դուրս են գալիս միզածորանը , երակը , ավշային անոթները։ Երիկամները  դրսից ծածկված են շարակցական հյուսվացքից կազմված պատյանով , որը նրանց պահում է անշարժ վիճակում։ Երիկամները լոբաձեվ  են, նրանց երկարությունը 10-12սմ է , իսկ լայնությունը ՝5-6 սմ , զանգվածը ոչ ավելի քան 200գ.։ Երիկամների դուրս ընկած հատվածից դուրս են գալիս միզածորաները ,որոնք կոնքի խոռոչում մտնում են մկանապերով օրգանի մեջ։


Արտազատական համակարգի հիվամդություները

Սննդային թունավորումները կազմափոխում, քայքայում են երիկամի բջիջները, որի հետևանքով խանգարվում է երկրորդային մեզի առաջացումը, և օևրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ ջուր, ամինաթթուներ, գլյուկոզ և այլ անհրաժեշտ նյութեր։Վատ մշակված սննդամթերքներում, հատկապես, երբ այն երկար ժամանակ պահվում է տաք պայմաններում, արագորեն բազմանում են մանրէներ և երիկամներում բորբոքային ներևույթների պատճառ դառնում։ Բորբոքված տեղամասերում միզուղիների ահարթ մակերփսին առաջանում են միզաքարեր, որոնք խանգարում են միզարձակումը և առաջացնում սուր, նոպայաձև ցավեր։ Երիկամների կառուցվածքի և գործառույթի վրա խիստ վնասակար ազդեցություն կարող են թողել նաև սնդիկթ, կապարը,նավթալինը․ որոնք մարսված սննդանյութերի հետ աղիներից անցնում են արյան մեջ և խաթարում նրանցում ընթացող գործընթացները։  

















                                             Նյարդային համակարգ

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը։ Այն վերահսկում է ներզատական  համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում:Եվ վերջապես, նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։ Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը, մտածողությունը, խոսքը, վարքագիծը։ Այսպիսով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը։


Նեյրոնների կառուցվածքը,հատկությունները և տեսակները


Նյարդային համակարգի կառուցվածքային և գործառական միավորը նյարդային բջիջն է՝ նեյրոնը։ Նեյրոնը ունի մարմին և ելուստներ։ Վերջիններից են կարճ ելուստները, որոնք կոչվում են դենդրիտներ, իսկ երկար նյարդաթելը՝ աքսոն, որն ավարտվում է նախասինապսային ելուստով։ Նշված տարրերից յուրաքանչյուրը կատարում է որոշակի ֆունկցիա։ Նեյրոնի մարմինը սնուցող դեր է կատարում։ Նրանում կան բազմաթիվ օրգանոիդներ, ուր սինթեզվում են կենսաբանական կարևոր միացություններ և փոխադրվում աքսոն ու դենդրիտներ։ Դենդրիտներն ընդունում են տեղեկատվությունը, իսկ աքսոնը նյարդային ազդակը մարմնից հաղորդում է այլ նեյրոններին կամ օրգաններին։
Աքսոնների մի մասը պատված է էլեկտրամեկուսիչ սպիտակ ճարպանման նյութի թաղանթով՝ միելինով, իսկ մյուս մասը դրանից զուրկ է։ Աքսոնի երկարությունը կարող է լինել մինչև 100 սմ և ավելի։ Մարդու նյարդաթելերի ընդհանուր գումարային երկարությունը 1 միլիարդ մետր է, որը հավասար է Երկրից մինչև Լուսին, ապա նորից հետ՝ Երկիր ընկած տարածությանը։ Նյարդաթելերի խրձերն առաջացնում են նյարդեր, որոնք պատված են ընդհանուր թաղանթով։ Ըստ գործառական բնույթի նյարդերը լինում են զգացող, շարժիչ և խառը։ Զգացող նյարդերը նյարդային ազդակները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ։ Շարժիչ նյարդերը կենտրոնական նյարդային համակարգից պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին։ Խառը նյարդերը պարունակում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։
Նեյրոնների ձևերը բազմազան են։ Տարբերում են բրգաձև, աստղաձև, զամբյուղաձև, կլորավուն, ձվաձև և այլն։ Ըստ ելուստների քանակի նեյրոնները հիմնականում լինում են միաբևեռ, երկբևեռ և բազմաբևեռ։ Միաբևեռ նեյրոնների մարմնից դուրս է գալիս մեկ ելուստ։ Երկբևեռ նեյրոններն ունեն երկու ելուստ, իսկ բազմաբևեռները՝ բազմաթիվ դենդրիտներ և մեկ աքսոն։ Ողնաշարավոր կենդանիների ու մարդու նյարդային համակարգում հիմնականում գերակշռում են երկբևեռ և բազմաբևեռ նեյրոններ։
Գործառական բնույթով տարբերում են զգայական, միջադիր (ներդիր) և շարժողական նեյրոններ։ Զգայական նեյրոնները զգայարաններից ազդակներ են հաղորդում կենտրոնական նյարդային համակարգ։ Նրանց մարմինները տեղավորված են գլխուղեղից և ողնուղեղից դուրս գտնվող նյարդային հանգույցներում։ Նյարդային հանգույցները նեյրոնների մարմինների կուտակներ են։ Շարժողական նեյրոնները գլխուղեղից և ողնուղեղից պատասխան ազդակները հաղորդում են կմախքային մկաններին և ներքին օրգաններին։ Միջադիր նեյրոնները տեղավորված են կենտրոնական նյարդային համակարգում և կապ հաստատում զգայական ու շարժողական նեյրոնների միջև։
Նեյրոնը մասնագիտացված բջիջ է, որն ընդունում, մշակում, ծածկագրում, պահպանում և հաղորդում է տեղեկատվությունը, կապ է հաստատում ուրիշ նեյրոնների և տարբեր օրգանների բջիջների միջև։ Նեյրոնին բնորոշ է նյարդային ազդակների առաջացումն ու հաղորդումը։ Նյարդային ազդակը էլեկտրական ալիք է, որն առաջանում է նեյրոնի մարմնում և հաղորդվում աքսոնով։

Նյարդային համակարգի բաժինները


Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից։ Կենտրոնական նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից, որտեղ տարբերում են գորշ ու սպիտակ նյութ։ Գորշ նյութը կազմված է նեյրոնների մարմինների և դենդրիտների կուտակումներից, իսկ սպիտակ նյութը նրանց երկար ելուստներից։ Սպիտակ նյութի մեջ կան գորշ նյութի կուտակներ, որոնք կոչվում են կորիզներ, իսկ կենտրոնական նյարդային համակարգից դուրս գտնվող գորշ նյութի կուտակները՝ հանգույցներ։
Ծայրամասային նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կորիզներից և նրանցից դուրս եկող նյարդաթելերից ու ծայրամասային հանգույցներից։ Այն իր հերթին բաժանվում է մարմնական և վեգետատիվ (ինքնավար) համակարգերի։ Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժողական ռեակցիաները, այդ թվում կամային շարժումները։ Վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները,մաշկնու արյունատար անոթները։ Այն բաժանվում է սիմպաթիկ, պարասիմպաթիկ ու մետասիմպաթիկ բաժինների։

Կոկորդիլոս

                                          Ջրային սողուններ են` 2-7 մետր երկարությամբ: Հայտնի է 3 ընտանիք` որոնցում ընդգրկված են 25 տեսակ: Հաճախ հանդիպում են նեղոսյան և չինականկոկորդիլոսներըկայմանմիսսիսիպյանալիգատորն ու գավիալը:
  ՈՒնեն տափակ գլուխ, երկար դունչ և հզոր, կողքերից 
սեղմված  պոչ: 
Վերջավորությունները կարճ են, մատներիմիջև ունեն 
լողաթաղանթներ` բացառությամբ չինական տեսակի: 
Մաշկը հաստ է, ծածկված եղջերային ամուր թեփուկներով: Քթանցքերը և ականջի անցքերը ծածկված են փականներով:Ունեն լավ լսողություն և տեսողություն:Կոկորդիլոսների մոտ բացակայում էմիզապարկը:
  Կոկորդիլոսներն ունեն երկար, բարակ ու սուր 
ատամներ: Ի տարբերություն մյուս տեսակների, 
ալիգատորի մոտ, վերին ծնոտի վրա` ներքին ծնոտի 4-րդ 
ատամի դիմաց, կան խոր փոսիկներ:

 Հանդիպում են արևադարձային տաք երկրների գետերում, լճերում և ճահիճներումԵվրոպայումայս կենդանիներից չկան: Բազմանում ենձվադրմամբ` 8-60 ձու: Էգը ձուն դնում է ավազի մեջ փորված փոսերում և հսկում բույնը:Միսիսիպյան տեսակը ձվադրում է տերևներիցու ճյուղերից պատրաստված բներում: Երբ ձվից դուրս են գալիս փոքրիկները, մայրը նրանց բերանում տեղավորելով փոխադրում է ջրի մեջ:Հատկապես ակտիվ են գիշերը: Ունեն բավականին բազմազան սննդակարգ, սնվում են ձկներովերկկենցաղներովթռչուններով,կաթնասուններով, ջրային և այլկենդանիներով:
  Երաշտի սեզոնին քուն են մտնում սուզվելով տիղմի մեջ:
  Կոկորդիլոսին որսում են մսի և կաշվի համար, որը 
բավականին թանկարժեք թեթևարդյունաբերական 
հումք է:
  Ագրեսիվ են, հարձակվում են նույնիսկ մարդու վրա:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իմ կատարվաց երազանքը

երջանկության ձևերը շատ են տարբեր

Նորություն